Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Դեռ Մխիթար Գոշն էր առաջարկում կանանց ու երեխաների հանդեպ հանցանքների դեպքում կրկնակի պատիժ սահմանել

Դեռ Մխիթար Գոշն էր առաջարկում կանանց ու երեխաների հանդեպ հանցանքների դեպքում կրկնակի  պատիժ սահմանել
30.07.2024 | 12:53

Երեխային փոքր ժամանակ հասցված մի ուժեղ ապտակը, առավել ևս, այլ ուժեղ հարվածը կարող է նրա մոտ հետագայում առաջացնել ընդհուպ մինչև սերիական մարդասպանին, սադիստին ու առանձնակի դաժանությամբ գործող հանցագործին բնորոշ հատկանիշներ կամ, այսպես ասած, հանցագործության առանձնահատկություններ:

Իսկ Հայաստանում ծնողները «չեն բողոքում» երեխային ուժգին հարվածներ հասցնող (ան)դաստիարակի առնչությամբ` «մարդը սխալվելու իրավունք ունի» պատճառաբանությամբ:

Իշխանությունն էլ, որ անդադար ապազգային ու հակասահմանադրական Ստամբուլյան կոնվենցիայի գովքն է անում` իբր թե երեխաներին պաշտպանելու համար, անգործության է մատնված. նվազագույնը`անգործության:

Իմիջիայլոց, դեռ Մխիթար Գոշն առաջարկում էր կանանց ու երեխաների հանդեպ հանցանքների դեպքում կրկնակի խիստ պատիժ սահմանել:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 8945

Մեկնաբանություններ